Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մայիսյանի սկզբնական կազմակերպության ժողովը

01.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Շրակի մարզի Ախուրյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Մայիսյանի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 70 անդամներից մասնակցում էին 49-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Կարխանյան Վարդանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սահակյան Թորգոմի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին