Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մարտունու թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը

01.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունուքաղաքում տեղի ունեցավ Մարտունու թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 260 անդամներից մասնակցում էին 174-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 11 սկզբնական կազմակերպության նախագահ Բ.Հարությունյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Ռ.Գրիգորյանի, Մ.Ստեփանյանի, Բ.Հարությունյանի , Ա. Ադամյանիի թեկնածությունները՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:

 

← Վերադառնալ ցուցակին