Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Գյումրի–1 շրջանային կազմակերպության թիվ 13 սկզբնական կազմակերպության ժողով

01.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Գյումրի–1 շրջանային կազմակերպության թիվ 13 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 142 անդամներից մասնակցում էին 118-ը: Ժողովը վարում էր Գյումրի–1 շրջանային կազմակերպության թիվ 13 սկզբնական կազմակերպության նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:
Օրակարգի 2-րդ կետի շրջանակներում կազմակերպության անդամ Ս.Մովսիսյանը առաջարկեց ՀՀԿ 14 – րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Ռաֆիկ Խաչատրյանին և Նելլի Մինասյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Ռ.Խաչատրյանի և Ն.Մինասյանի՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին