Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության ժողով
01.11.2012
2012 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության ժողով, որին կազմակերպության 82 անդամներից մասնակցում էին 60-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Դերենիկ Զիրոյանը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Ժողովի երկրորդ հարցի շրջանակում ՀՀԿ անդամ Հեղինե Հարությունյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Դերենիկ Սամսոնի Զիրոյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Դերենիկ Սամսոնի Զիրոյանին, որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: