Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Ցողամարգի, Թորոսգյուղի, Գոգհովիտի, Արփենիի սկզբնական կազմակերպության ժողովները
01.11.2012
 
							Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Աշոցում տեղի ունեցավ  ՀՀԿ Ցողամարգի, Թորոսգյուղի, Գոգհովիտի, Արփենիի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 162 անդամներից մասնակցում էին 141-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Հ.Տոնոյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: 
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Կ.Ավագյանի, Գ.Ասատրյանի, Վ.Հակոբյանի, Վ.Ավետիքյանի թեկնածությունը՝  որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
