Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Աչաջրի սկզբնական կազմակերպության ժողով

01.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 1-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Աչաջրի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 361 անդամներից ժողովին մասնակցում էին 196-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Աչաջրի սկզբնական կազմակերպության նախագահ Համլետ Գևորգյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետի շրջանակում ժողովի նախագահն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Մհեր Ալիխանյանին, Վասիլ Գալստյանին, Արկադի Դավթյանին և Վոլոդյա Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Մհեր Ալիխանյանին, Վասիլ Գալստյանին, Արկադի Դավթյանին և Վոլոդյա Սարգսյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: 

← Վերադառնալ ցուցակին