Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ենոքավանի սկզբնական կազմակերպության ժողով

31.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Ենոքավանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 44 անդամներից մասնակցում էին 31-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարում էր ՀՀԿ Ենոքավանի սկզբնական կազմակերպության նախագահ Անդրանիկ Չիբուխչյանը:
Ներկաները միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:  

← Վերադառնալ ցուցակին