Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Վարդենիսի թիվ 4, 5, 7 սկզբնական կազմակերպությունների համատեղ ժողով
31.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Վարդենիսի թիվ 4, 5 և 7 սկզբնական կազմակերպությունների համատեղ ժողով: Կազմակերպության 80 անդամներից համատեղ ժողովին մասնակցում էին 60-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Վարդենիսի թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահ Քնարիկ Մադոյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետի շրջանակում Վահե Պողոսյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Վարդենիսի թիվ 7 սկզբնական կազմակերպության նախագահ Արամ Հարությունյանին:
Սկզբնական կազմակերպությունների համատեղ ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արամ Հարությունյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: