Լուրեր

Տեղի ունԵցավ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության Վաղաշենի սկզբնական կազմակերպության ժողով

31.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Մարտունու շրջանային կազմակերպության Վաղաշենի սկզբնական կազմակերպության ժողով, որին 105 անդամներից մասնակցում էին 55-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Արթուր Սուվարյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Արթուր Սուվարյանը: Քննարկվեցին նաև կազմակերպական այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին