Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ծաղկավանի սկզբնական կազմակերպության ժողով

31.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Ծաղկավանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 62 անդամներից մասնակցում էին 43-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարում էր ՀՀԿ Ծաղկավանի սկզբնական կազմակերպության նախագահ Նաիրա Աթաբեկյանը:
Ներկաները միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:  

← Վերադառնալ ցուցակին