Լուրեր

Տեղի ունեցավ Սևանի շրջանային կազմակերպության Նորաշենի սկզբնական կազմակերպության ժողով

31.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Սևանի շրջանային կազմակերպության Նորաշենի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 101 անդամներից ժողովին մասնակցում էին 42-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Նորաշենի սկզբնական կազմակերպության նախագահ Վարդան Ավագյանը:
Սևանի Շ/Կ գրասենյակում սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում կազմակերպության ղեկավար Վարդան Ավագյանն առաջարկեց որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանին` որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց Գառնիկ Գասպարյանը:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին