Լուրեր

ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողով

31.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 85 անդամներից մասնակցում էին 58-ը: Ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ասատուր Ասատրյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Ասատուր Ասատրյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ներկաները քվեարկեցին և հաստատեցին Ասատուր Ասատրյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին