Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Կապսի սկզբնական կազմակերպության ժողովը

31.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Շրակի մարզի Ախուրյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Կապսի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 34 անդամներից մասնակցում էին 23-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Մուրադյան Սամվելը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Եղոյան Աշոտի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին