Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Ջրարբի սկզբնական կազմակերպության ժողովը

31.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Ջրարբի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 55 անդամներից մասնակցում էին 41-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ղազար Ղազարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Էդվարդ Պետրոսյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Ղազար Ղազարյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արտաշես Բարսեղյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արտաշես Բարսեղյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին