Լուրեր

Աստղիկ Գևորգյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

31.10.2012

Բազմամյա բեղմնավոր գործունեության, մեծ վաստակի, Երևանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ, գրող, լրագրող, Հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Ավագանու հերթական նիստում հոբելյարին հանձնելով պատվավոր պարգևը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական մեծ եռանդ ու ակտիվ մասնակցություն Երևանի ավագանու աշխատանքներին՝ ի շահ մեր սիրելի մայրաքաղաքի ու նրա բնակչության։
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի խոսքերի ու գնահատանքի համար՝ Աստղիկ Գևորգյանը վստահեցրել է, որ այսուհետ նույնպես ուժերի ներածին չափ անելու է հնարավորը հանուն Երևանի գեղեցկության ու հարմարավետության, հանուն երևանցու բարեկեցության ու բարօրության։

← Վերադառնալ ցուցակին