Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 42 սկզբնական կազմակերպության ժողովը

31.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Երևանի քաղաքի Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 42 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 60 անդամներից մասնակցում էին 53-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ թիվ 42 սկզբնական կազմակերպության նախագահ Կարինե Ստեփանյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Կարինե Ստեփանյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին