Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողով

31.10.2012

Հոկտեմբերի 31-ին ՀՀԿ Ավանի Տ/Կ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողով:
Կազմակերպության ժողովին մասնակցում էին 161 անդամներից 116-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Սերոբյանը:
ՀՀԿ Ավանի Տ/Կ կենտրոնական գրասենյակում թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որոշվեցին որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ նշանակել սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Սերոբյանին:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին