Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 51 սկզբնական կազմակերպության ժողով
31.10.2012
2012 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 51 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 61 անդամներից մասնակցում էին 50-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Սոնա Մկրտչյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության անդամ Արտաշես Ավետիսյանը: