Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 43 սկզբնական կազմակերպության ժողով

31.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 43 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 92 անդամներից մասնակցում էին 63-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Արեգ Նարգիզյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Ա.Նարգիզյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Արմեն Մխիթարյանի թեկնածությունը: 

← Վերադառնալ ցուցակին