Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Սյունիքի մարզի Ագարակի շրջանային կազմակերպության «Ագարակի Պ/ՄԿ» ՓԲԸ Ներքին ավտոհավաքակայանի

31.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Սյունիքի մարզի Ագարակի շրջանային կազմակերպության «Ագարակի Պ/ՄԿ» ՓԲԸ Ներքին ավտոհավաքակայանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 22 անդամներից ժողովին մասնակցում էին 18-ը: Ժողովը վարում էր Սյունիքի մարզի Ագարակի շրջանային կազմակերպության «Ագարակի Պ/ՄԿ» ՓԲԸ Ներքին ավտոհավաքակայանի սկզբնական կազմակերպության նախագահ Կամո Գևորգյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավարի երկրորդ տեղակալ Արմեն Սամվելյանը: 

← Վերադառնալ ցուցակին