Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Երիտասարդական» սկզբնական կազմակերպության ժողով

30.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Երիտասարդական» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 128 անդամներից մասնակցում էին 94-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արտակ Առաքելյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Արտակ Առաքելյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սաթիկ Ղազարյանը 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Առաքելյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արտակ Առաքելյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին