Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վազաշենի սկզբնական կազմակերպության ժողովը

30.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Վազաշենի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 124 անդամներից մասնակցում էին 81-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Վազաշենի սկզբնական կազմակերպության նախագահ Լորիկ Բադիրյան: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին նախագահ Լորիկ Բադիրյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին