Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության <Նորապատ> սկզբնական կազմակերպության ժողով

30.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության <Նորապատ> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 106 անդամներից մասնակցում էին 65-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Սամվել Բադալյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Սամվել Բադալյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սամվել Բադալյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Արշավիր Հայրապետյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արշավիր Հայրապետյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին