Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 27 սկզբնական կազմակերպության ժողով

30.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 27 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 95 անդամներից ժողովին մասնակցում էին 65-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 27 սկզբնական կազմակերպության նախագահ Աշոտ Մնացականյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Աշոտ Մնացականյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը:  

← Վերադառնալ ցուցակին