Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Կարենիսի սկզբնական կազմակերպության ժողով

30.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Կարենիսի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 23 անդամներից մասնակցում էին 17-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Կարենիսի սկզբնական կազմակերպության նախագահ Արմեն Բաղդասարյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Արմեն Բաղդասարյանը: 

← Վերադառնալ ցուցակին