Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Ներքին Ճամբարակի սկզբնական կազմակերպության ժողովը
30.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ ՀՀԿ Ներքին Ճամբարակի թիվ 20 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 51 անդամներից մասնակցում էին 27-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ներքին Ճամբարակի սկզբնական կազմակերպության նախագահ Վախթանգ Բաբայանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին նախագահ Վախթանգ Բաբայանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: