Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության <Բամբակաշատ> սկզբնական կազմակերպության ժողով
30.10.2012
2012 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության <Բամբակաշատ> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 47 անդամներից մասնակցում էին 31-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արամ Միսակյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Արամ Միսակյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Աղվան Մինասյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Արամ Միսակյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արամ Միսակյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: