Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության թիվ 40 սկզբնական կազմակերպության ժողով

30.10.2012

Հոկտեմբերի 30-ին ՀՀԿ Ավանի Տ/Կ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության թիվ 40 սկզբնական կազմակերպության ժողով:
Կազմակերպության ժողովին մասնակցում էին 199 անդամներից 132-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության թիվ 40 սկզբնական կազմակերպության նախագահ Անդրանիկ Վարդանյանը:
ՀՀԿ Ավանի Տ/Կ կենտրոնական գրասենյակում թիվ 40 սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որոշվեց որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ նշանակել սկզբնական կազմակերպության նախագահ Անդրանիկ Վարդանյանը:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին