Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արագյուղի սկզբնական կազմակերպության ժողով

30.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Արագյուղիի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 53 անդամներից մասնակցում էին 41-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Արագյուղի սկզբնական կազմակերպության նախագահ Սամվել Բաբայանը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Սամվել Բաբայանը: Քննարկվեցին նաև սկզբնական կազմակերպության հետ կապված կազմակերպչական այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին