Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Նոր Կյանքի սկզբնական կազմակերպության ժողով

29.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Նոր Կյանքի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 188 անդամներից մասնակցում էին 171-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Նոր Կյանքի սկզբնական կազմակերպության նախագահ Մայիս Աբրահամյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետի շրջանակում կազմակերպության անդամ Ա.Մայիլյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Կառլեն Ռաֆայելի Հակոբյանին և Մայիս Թովմասի Աբրահամյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Կ.Ռ.Հակոբյանի և Մ.Թ.Աբրահամյանի` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին