Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 11 սկզբնական կազմակերպության ժողովը
29.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 11 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 90 անդամներից մասնակցում էին 78-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 11 սկզբնական կազմակերպության նախագահ Անդրեյ Դավիդովը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Անդրեյ Դավիդովի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: