Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Կիրանցի սկզբնական կազմակերպության ժողովը

29.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Կիրանցի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 28 անդամներից մասնակցում էին 21-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Կիրանցի սկզբնական կազմակերպության նախագահ Հմայակ Նազարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Հմայակ Նազարյանը թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին