Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Ֆանտանի սկզբնական կազմակերպության ժողովը
29.10.2012
![](http://www.hhk.am/files/n_pics/2704_s.jpg)
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Չարենցավանում տեղի ունեցավ ՀՀԿ Ֆանտանի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 15 անդամներից մասնակցում էին 9-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ֆանատի սկզբնական կազմակերպության նախագահ Տարոն Եփրեմյան: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Տարոն Եփրեմյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: