Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը

29.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Արաբկիրում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 85 անդամներից մասնակցում էին 56-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ թիվ 2 սկզբնական կազմակերպության նախագահ Վահե Մեհրաբյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին նախագահ Վահե Մեհրաբյանի և Ջեմմա Բաղդասարյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
 

← Վերադառնալ ցուցակին