Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության ՙԴալարիկ-2՚ սկզբնական կազմակերպության ժողովը

29.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության ՙԴալարիկ-2՚ սկզբնական կազմակերպության ժողովը, որին 113 անդամներից մասնակցում էին 100-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Հովհաննես Մխիթարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Հովհաննես Մխիթարյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Հովհաննես Մխիթարյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Պարգև Սաղաթելյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Պարգև Սաղաթելյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:

← Վերադառնալ ցուցակին