Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության ՙԴալարիկ-1՚ սկզբնական կազմակերպության ժողովը

29.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության  ՙԴալարիկ-1՚ սկզբնական կազմակերպության ժողովը, որին 91 անդամներից մասնակցում էին 80-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ռոլանդ Մխիթարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Ռոլանդ Մխիթարյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Ռոլանդ Մխիթարյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Արմեն Ալեքսանյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արմեն Ալեքսանյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:

← Վերադառնալ ցուցակին