Լուրեր
ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Այգեպարի սկզբնական կազմակերպության ժողով
29.10.2012
![](http://www.hhk.am/files/n_pics/2756_s.jpg)
2012 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Այգեպարի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 57 անդամներից մասնակցում էին 34-ը: Ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Անդրանիկ Այդինյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Անդրանիկ Այդինյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Անդրանիկ Այդինյանին: