Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 23 սկզբնական կազմակերպության ժողովը

29.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 23 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 94 անդամներից մասնակցում էին 73-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ թիվ 23 սկզբնական կազմակերպության նախագահ Կարինե Խաչատրյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Աստղիկ Բադալյանի և Կարինե Խաչատրյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:

 

← Վերադառնալ ցուցակին