Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության <<Արևիկ>> սկզբնական կազմակերպության ժողովը

29.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության <<Արևիկ>> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 169 անդամներից մասնակցում էին 114-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Կարինե Պետրոսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Կարինե Պետրոսյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Լևոն Այվազյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել Կարինե Պետրոսյանին: Ներկաները քվեարկությամբ Կարինե Պետրոսյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

← Վերադառնալ ցուցակին