Լուրեր

Մայրաքաղաքում բացվել է Նոտարական ծառուղի Մայրաքաղաքում բացվել է Նոտարական ծառուղի

28.10.2012

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ մասնակցել է Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողտա-Սարյան փողոց միջանկյալ հատվածում Նոտարական ծառուղու բացմանը:Միջոցառմանը մասնակցել եմ ՀՀ և ՌԴ Նոտարական պալատների նախագահներն ու անդամները:
Նոտարական պալատի նախաձեռնությամբ ծառուղում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, տարածքի մշտական խնամքը ևս նոտարական պալատը խոստացել է հոգալ:Կամո Արեյանն ու Հրայր Թովմասյանը Նոտարական ծառուղում տնկել են նաև անվանական ծառեր:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցուցաբերած աջակցության համար՝ Արդարադատության նախարարը նշել է, որ հետագայում ևս շարունակվելու են նմանատիպ ծրագրերը՝ իրենց փոքր ներդրումն ունենալով մայրաքաղաքի զարգացմանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը:Քաղաքապետի անունից շնորհավորելով ծառուղու բացման կապակցությամբ՝ Կամո Արեյանը հույս է հայտնել, որ այս քայլը կդառնա վարակիչ և լավ օրինակ նաև այլ գերատեսչությունների համար:

← Վերադառնալ ցուցակին