Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 33 սկզբնական կազմակերպության ժողովը
28.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 33 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 43 անդամներից մասնակցում էին 41-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ թիվ 33 սկզբնական կազմակերպության նախագահ Ռուսլան Արիստակեսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Ռուսլան Արիստակեսյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: