Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 31 սկզբնական կազմակերպության ժողովը

28.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 31 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 40 անդամներից մասնակցում էին 38-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ թիվ 31 սկզբնական կազմակերպության նախագահ Առնակ Մանուչարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին նախագահ Առնակ Մանուչարյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին