Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ներկայացուցիչների հետ
27.10.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում Կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների, նաև այդ միությունները ներկայացնող երիտասարդ ստեղծագործողների հետ:
Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակիցների հետ զրուցել է մշակույթի, գրականության, արվեստի, լրագրության, ճարտարապետության, կինոյի, թատրոնի և մի շարք այլ բնագավառներում իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, ինչպես նաև պետության աջակցությամբ դրանց լուծման հնարավորությունների մասին: Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: