Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Զոնալ Կայանի սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2012

Հոկտեմբերի 26-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Զոնալ Կայանի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 20 անդամներից մասնակցում էին 17-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Զոնալ Կայանի սկզբնական կազմակերպության նախագահ Մարինա Սաֆարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Մարինա Սաֆարյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին