Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Տափերականի սկզբնական կազմակերպության ժողովը
26.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Տափերականի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 137 անդամներից մասնակցում էին 107-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Տափերակի սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Պողոսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գ.Պողոսյանի և Հ.Ամիրջանյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: