Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Սևանի 4 սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Սևանի 4 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 342 անդամներից մասնակցում էին 44-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Սևանի սկզբնական կազմակերպության նախագահ Մալխասյան Արմենը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Մալխասյան Արմենի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին