Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Փոքր Վեդու սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Փոքր Վեդու սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 283 անդամներից մասնակցում էին 212-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Փոքր Վեդու սկզբնական կազմակերպության նախագահ Նորիկ Ոսկանայան: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Ն.Ոսկանյանի, Ն.Մարտիրոսյանի և Ա.Պողոսյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:

 

← Վերադառնալ ցուցակին