Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Նոր Երզնկայի սկզբնական կազմակերպության ժողով
26.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Նոր Երզնկայի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 27 անդամներից մասնակցում էին 20-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Նոր Երզնկայի սկզբնական կազմակերպության նախագահ Ալինա Հարությունյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Ալինա Հարությունյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: