Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 8 սկզբնական կազմակերպության ժողով
26.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 8 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 110 անդամներից մասնակցում էին 91-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Անդրանիկ Սեդրակյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Անդրանիկ Սեդրակյանը:
Քննարկվեցին նաև կազմակերպական այլ հարցեր: