Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <<Լեռնագոգ-2>> սկզբնական կազմակերպության ժողովը
26.10.2012
2012 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <<Լեռնագոգ-2>> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 59 անդամներից մասնակցում էին 55-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Սարգիս Մարգարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Սարգիս Մարգարյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Խոսրով Բադեյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Սարգիս Մարգարյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Սարգիս Մարգարյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: